Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ քանի դեռ ինքը գլխավորում է պետությունը, երկրի իշխանությունը չի համաձայնի ՄԱԿ-ին Կոսովոյի ինքնահռչակ Հանրապետության անդամակցությանը:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Արևմուտքը վերջին ժամանակներում ուժեղացրել է ճնշումը պաշտոնական Բելգրադի վրա, որ «վերցնի Կոսովոյի փաստարկը Վլադիմիր Պուտինի ու ՌԴ-ի ձեռքից, որոնք կարող են հղում անել այդ նախադեպին» Ուկրաինայի իրադրության դեպքում:
«Ինչ էլ որ լինի, այս պահին կամք չկա, մենք խոսել ենք այդ մասին նաև կառավարության ղեկավարի (Անա Բրնաբիչ,–խմբ.) հետ, Սերբիայի ղեկավարությունը կամք չունի, ու քանի դեռ ես նախագահ եմ, գործադիր իշխանությունը կամք չի ունենա Կոսովոյի անկախությունն ընդունելու ու ՄԱԿ-ին Կոսովոյի անդամակցության համար»,-հայտարարել է Վուչիչն ուղերձում: