Ալպինիստների մահից հետո որոշվել է խստացնել Էլբրուս բարձրանալու կանոնները
copy image url

Ալպինիստների մահից հետո որոշվել է խստացնել Էլբրուս բարձրանալու կանոնները

Արտաքին 3 տարի առաջ - 20:28 25-09-2021

Լեռնագնացների հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո Կաբարդինո-Բալկարիայում տեղի իշխանությունները մտադիր են խստացնել Էլբրուս բարձրանալու կանոնների պահանջները: Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է հանրապետության ղեկավար Կազբեկ Կոկովը:

Նրա խոսքով՝ ինքը Տերսկոլում հանդիպել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Էլբրուսի բարձրլեռնային որոնողափրկարարական ջոկատի անձնակազմին: Նա նաև խորհրդակցություն է անցկացրել Արտակարգ իրավիճակների նախարարության որոնողափրկարարական ծառայության ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են միջադեպի պատճառները:

Անդրադարձ է կատարվել նաև լեռը բարձրանալու կանոնների պահանջների խստացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներին: Արդյունքում Կոկովը հանձնարարել է ձևավորել հատուկ աշխատանքային խումբ՝ համապատասխան առաջարկություններ մշակելու համար:

Կոկովը նաեւ շնորհակալություն է հայտնել Էլբրուսում լայնածավալ գործողությանը մասնակցած փրկարարներին:

Հինգշաբթի օրը 19 ալպինիստներ օգնություն են խնդրել Էլբրուսի 5400 մետր բարձրության վրա: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում նրանցից 14 -ին հաջողվել է փրկել: Հինգը զոհվել են։ Երկու տուժած տեղափոխվել են Նալչիկի հանրապետական ​​կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդհանուր առմամբ այնտեղ է տեղափոխվել 11 մարդ: Նրանցից չորսը արդեն դուրս են գրվել:

Մինչդեռ երեք մահացած ալպինիստների մարմինները դեռ չեն կարողացել իջնել Էլբրուսից: Փրկարարների վերելքը բարձունք կկատարվի սեպտեմբերի 26-ի առավոտից ոչ շուտ:

Ամենից շատ դիտված