Արքայազն Հարրին հերքել է հուշագրությունների՝  միայն Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո թողարկվելու մասին լուրերը
copy image url

Արքայազն Հարրին հերքել է հուշագրությունների՝ միայն Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո թողարկվելու մասին լուրերը

Ավելին 3 տարի առաջ - 22:54 24-07-2021

Արքայազն Հարրին չի հաստատել այն տեղեկությունները, համաձայն որոնց նա կհրապարակի իր հուշերի մի մասը, երբ մահանա իր տատիկը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Այս մասին հայտնում է Newsweek-ը:

Սասեքսի դուքսի խոսնակը հերքել է երկրորդ հուշագրության պլանավորման մասին ենթադրությունները` անվանելով նման մեղադրանքները «կեղծ լրատվամիջոցների հաղորդագրություններ»:

Հայտնի է, որ արքայազն Հարրին այժմ աշխատում է միայն մեկ հուշագրության վրա, որը նախատեսվում է տպագրել հաջորդ տարվա վերջին:

Հիշողությունները, որոնք այժմ գրի է առնում հերցոգը, հրատարակիչը բնութագրում է որպես «մեր ժամանակի առավել հետաքրքրաշարժ և ազդեցիկ համաշխարհային դեմքերից մեկի ինտիմ և անկեղծ հուշեր»:

Նախկինում դուքսը թագավորական ընտանիքի հետ խոսել էր գիրքը գրելու իր ծրագրերի մասին՝ նախքան այս մասին հայտարարելը: Բացի այդ, արքայազն Հարրին «չի սպասի նախագծի թույլտվությանը Բուքինգհեմյան պալատից»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Հարրին հրատարակչությունից 20 միլիոն դոլար է ստացել իր հուշերի համար: Daily Mail-ը հարցում է անցկացրել Մեծ Բրիտանիայի քաղաքացիների շրջանում․ նրանց երկու երրորդը նշել է, որ «բոլորովին էլ հետաքրքրված չէ» հերցոգի անկեղծ հուշագրություններով: