Մալթան բացել է սահմանները զբոսաշրջիկների համար
copy image url

Մալթան բացել է սահմանները զբոսաշրջիկների համար

Արտաքին 3 տարի առաջ - 17:34 24-09-2021

Մալթայի իշխանությունները սեպտեմբերի 22-ին հայտարարել են օտարերկրյա զբոսաշրջիկների համար սահմանների բացման մասին: Կղզի կարող են մեկնել 88 երկրներից ճանապարհորդները: Մուտք գործելու համար պահանջվում է պատվաստման վերաբերյալ վկայագիր: Այս մասին հայտնում է SchengenVisaInfo լրատվական պորտալը:

Իշխանությունների որոշմամբ՝ սեպտեմբերի 23-ից կղզի կարող են մուտք գործել ԵՄ երկրներից և հինգ փոքր պետություններից՝ Լիխտենշտեյնից, Անդորրայից, Սան Մարինոյից, Մոնակոյից և Վատիկանից, ինչպես նաև 52 այլ պետություններից:

Չպատվաստված ճանապարհորդների համար նախատեսվում է երկշաբաթյա կարանտին: Ինքնամեկուսացման ծախսերը նրանք պետք է փակեն ինքնուրույն: