Իսրայելը սահմանները կբացի պատվաստված անհատ զբոսաշրջիկների համար
copy image url

Իսրայելը սահմանները կբացի պատվաստված անհատ զբոսաշրջիկների համար

Արտաքին 3 տարի առաջ - 22:01 20-06-2021

Իսրայելի իշխանությունները հուլիսի 1-ից արտասահմանցի պատվաստված զբոսաշրջիկներին մասնավոր կարգով թույլ են տվել երկիր մուտք գործել: Այս մասին հայտնում է երկրի արտաքին գործերի նախարարությունը՝ հղում կատարելով հանրապետության ներքին գործերի նախարար Աելետ Շաքեդին:

Այսպիսով, նրանք կկարողանան մուտք գործել ոչ խմբերի կազմում և առանց նախնական թույլտվության: Ավելի ուշ Իսրայելը կհրապարակի այն երկրների ցուցակը, որոնց բնակիչներին նման հնարավորություն կընձեռվի: Նրանք նաև կտրամադրեն հաստատված պատվաստանյութերի ցանկը: