Սալվադորի նախագահ Նայիբ Բուքելեն Twitter-ի իր միկրոբլոգում իրեն բնութագրել է որպես «բռնապետ»։ Այս մասին գրում է Newsweek-ը:
«Աշխարհի ամենազիլ բռնապետը», - նշված է Բուքելեի հաշվում:
Այսպես էր քաղաքական գործիչը հեգնանքով արձագանքում սոցիալական ցանցում ավելի վաղ տարածված #BukeleDictador հեշթեգին: Սալվադորի ղեկավարի խոսքով՝ երկրի քաղաքացիները «դուրս են եկել փողոց՝ պայքարելու գոյություն չունեցող բռնապետության դեմ»:
Երկրի ղեկավարի պրոֆիլի թարմացումը հայտնվել է հազարավոր քաղաքացիների բողոքի ֆոնին՝ բիթքոինը որպես երկրի պաշտոնական արժույթ ճանաչելու դեմ:
Ցուցարարները դուրս են գալիս քաղաքի փողոցներ «Մենք խաբված ենք բիթքոինով» եւ «Ոչ բիթքոինին» պաստառներով: Ի նշան բողոքի՝ նրանք այրել են անվադողեր, ոչնչացրել են բանկոմատները, որոնք նախատեսված են բիթքոինի գործարքներ իրականացնելու համար: