Մեր հայենակիցներն այժմ փախստականի կարգավիճակում են. Լևոն Հայրյան

Ներքին 3 տարի առաջ - 16:08 28-12-2021

Այսօր՝ ՀՀ Կառավարության շենքի մոտ արցախցիները բողոքի ակցիա էին իրականացնում։ Նախաձեռնող խումբը՝ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունն էր։ Արցախյան վերջին պատերազմի հետևանքով անտուն մնացած Հադրութից և Շուշիից եկած մեր հայրենակիցների պահանջը մեկն է, որ ՀՀ Կառավարությունը իրենց ապահովի բնակարաններով, կամ գոնե կատարի վարձակալած բնակարանների գումարների փոխհատուցում։

«Հանուն Հադրութի ՀԿ նախագահ» Լևոն Հայրյանը Կառավարության շենքի մոտ հավաքելով ցույցին ներկա հադրութցիներին՝ ասաց, որ Կառավարության անդամներին, ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցներին և Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին ոստիկանների միջոցով փոխանցելու է մի նամակ, որում մասնավորապես նշված է, որ ակնկալում են ՀՀ Կառավարության աջակցությունը, քանի որ մեր շատ հայրենակիցներ այժմ փաստացի գտնվում են փախստականի կարգավիճակում։

Ցույցերը կրելու են շարունակական բնույթ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում