Հագեցնող և համեղ ընդեղենն ամենաառողջ մթերքներից է համարվում։ Ընկույզի շատ տեսակներ հարուստ են սննդարար նյութերով և հակաբորբոքային հատկություններով: Օրինակ, նուշը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք ունեն հակաբորբոքային հատկություններ:
Culina Health- ի համահիմնադիր պրոֆեսոր Թամար Սեմյուելսը eatthis պորտալին պատմել է, որ սովորական ընկույզն ամենալավ տարբերակն է, երբ հերթը հասնում է հակաբորբոքային ազդեցություն ունեցող ընդեղենի ընտրությանը։
«Սովորական ընկույզը տարբերվում է այլ ընկույզներից, քանի որ պարունակում է ամենաշատ ԱԼԹ (ալֆա-լինոլենաթթու), օմեգա -3 ճարպաթթու, որն ունի հզոր հակաբորբոքային ազդեցություն»,-ասում է Սեմյուելսը: «Ընկույզը նաև հակաբորբոքային վիտամինների և հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է, ներառյալ վիտամին E- ն և այլ բուսական սննդանյութեր, ինչպիսիք են ֆենոլաթթուները, տանինը և ֆլավոնոիդները», նշել է Սեմյուելսը: