Warner Bros կինոընկերությունը որոշել է կրկնել 1992 -ի «Թիկնապահը» ֆիլմը, որտեղ նկարահանվել են Ուիթնի Հյուսթոնը և Քևին Կոստները: Այդ մասին հայտնում է Variety հրատարակությունը:
Թատերագիր Մեթյու Լոպեսը նորից կվերաիմաստավորի հայտնի պատմությունը, իսկ ռիմեյքի պրոդյուսերը կլինի օրիգինալ ֆիլմի սցենարիստ Լոուրենս Կասդանը: Դերասանական կազմը և ֆիլմի հնարավոր թողարկման ամսաթիվը դեռ գաղտնի են պահվում: Առաջին անգամ մարտաֆիլմերով հագեցած մելոդրամայի վերագործարկումը նախատեսվում էր դեռ 2011 թվականին, սակայն այնուհետ նախագիծը կյանքի չկոչվեց:
«Թիկնապահը» ֆիլմին համաշխարհային հռչակ բերեց Հյուսթոնի «I Will Always Love You» սաունդթրեքը, որը երգչուհու կարիերայի գլխավոր երգերից էր: Այն առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն երգ» անվանակարգում: