SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը իսկական հետաքրքրություն է առաջացրել օգտատերերի շրջանում այն բանից հետո, երբ նա հայտարարել է ՉԹՕ-ի ստեղծման հնարավորության մասին: «Ես չեմ ասում, որ կա ՉԹՕ․․․ բայց ՉԹՕ կա», - գրել է Մասկը Twitter-ում:
Սոցցանցի օգտատերերը ողջունել են Մասկի հայտարարությունը #ufotwitter հեշթեգով և սկսել են մեմեր գրել: Բացի այդ, մեկնաբանները հարցրել եմ, թե արդյոք SpaceX ծրագիրը հավաքել է այլ մոլորակներից խելացի էակների գոյության սեփական ապացույցները և արդյոք գաղտնիքներ կբացահայտվեն, եթե այդպիսիք կան:
Մասկն իր հայտարարությունն արել է FSD ռեժիմով ռոբոտային մեքենաների կառավարման նոր հնարավորությունների քննարկումից հետո: «Դու այլմոլորակային ես, Իլոն!», «Այլմոլորակայիններ գոյություն ունեն, նրանք թաքնված են մեր շրջապատում»,- գրում են մեկնաբանություններում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մասկը թերահավատորեն էր վերաբերվում այլմոլորակայինների գոյության հնարավորությանը: