Հոսպիտալացվել է տեսախաղերից կախվածություն ունեցող աշխարհում առաջին դեռահասը
copy image url

Հոսպիտալացվել է տեսախաղերից կախվածություն ունեցող աշխարհում առաջին դեռահասը

Ավելին 3 տարի առաջ - 21:11 15-09-2021

Իսպանիայում, աշխարհում առաջին անգամ, տեսախաղերից կախվածություն ունեցող դեռահասը հոսպիտալացվել է: Այս մասին գրում է La Prensa Latina-ն:

Նշվում է, որ տղան տառապել է Fortnite խաղից կախվածությունից: Նա հիվանդանոց է ընդունվել 2 ամսով:

Դեռահասի հարազատները նման որոշման են դիմել այն պատճառով, որ նա հրաժարվել է տնից դուրս գալ և բացարձակապես հրաժարվել է մարդկանց հետ շփվել:

Բացի այդ, նա նաև հրաժարվել է բժշկական օգնությունից:

Բժիշկները կարծում են, որ պատանու նման կախվածությունը տեսախաղերից կապված է իր հարազատի մահվան հետ, ինչը տղայի մոտ անհանգստության բարձրացման պատճառ է դարձել:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հիվանդությունների միջազգային դասակարգմանը ավելացրել էր խաղային խանգարումները: