Կորոնավիրուսը Վրաստանում. 2.533 նոր դեպք, 57 մահ
copy image url

Կորոնավիրուսը Վրաստանում. 2.533 նոր դեպք, 57 մահ

Արտաքին 3 տարի առաջ - 13:42 11-09-2021

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2.533 նոր դեպք: Տվյալները ստացվել են ավելի քան 34.3 հազար թեստերի հիման վրա: Այսպիսով՝ օրական հայտնաբերման մակարդակը կազմել է 7.37%, վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ 8.09%, իսկ վերջին շաբաթվա ընթացքում՝ 7.5%:

Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը շաբաթ առավոտյան հասել է 579.031-ի:

Հանրապետությունում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցված վարակի դեպքերի ավելի քան 36%-ը Թբիլիսիում է՝ 924: Իմերեթիում վարակի 422 դեպք է հայտնաբերվել, Կախեթիում՝ 244, Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում՝ 243, Աջարիայում՝ 177, Քվեմո Քարթլիում՝ 168, Շիդա Քարթլիում՝ 150, Մցխեթա-Մթիանեթիում՝ 77, Սամցխե-Ջավախքում՝ 55, Գուրիայում՝ 54, Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 19: