Կորոնավիրուսը՝ Վրաստանում. վարակի 4.216 նոր դեպք, մահացել է 38 մարդ
copy image url

Կորոնավիրուսը՝ Վրաստանում. վարակի 4.216 նոր դեպք, մահացել է 38 մարդ

Արտաքին 3 տարի առաջ - 15:33 07-08-2021

Վրաստանում անցած օրերին հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4,216 նոր դեպք: Տվյալները ստացվել են ավելի քան 45,3 հազար թեստերի հիման վրա: Այսպիսով, օրական հայտնաբերման ցուցանիշը կազմել է 9.3%, վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ 8.33%, իսկ վերջին շաբաթվա ընթացքում՝ 9.25%: Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը շաբաթ առավոտվա դրությամբ հասել է 444.569-ի:

Երկրում վերջին 24 ժամվա ընթացքում վարակի դեպքերի ավելի քան 44%-ը գրանցվել է Թբիլիսիում՝ 1.889:

Կորոնավիրուսից մահացել է 38 պացիենտ: Վրաստանում «կորոնավիրուս» ախտորոշմամբ ​​մահերի ընդհանուր թիվն այժմ կազմում է 6.054:

Ապաքինվել է 1.735 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 397.240-ի:

Ամենից շատ դիտված