Կորոնավիրուսը Վրաստանում․ 4318 նոր դեպք
copy image url

Կորոնավիրուսը Վրաստանում․ 4318 նոր դեպք

Արտաքին 3 տարի առաջ - 12:37 20-11-2021

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 52962 թեստ․ հակագենի արագ թեստ՝ 32513 և ՊՇՌ թեստ՝ 20449։ Թեստավորման միջոցով վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4318 նոր հաստատված դեպք։ Երկրում վարակման առաջին դեպքից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 808․889։

Անցած մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 2457 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը հասել է 743927-ի։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 70 դեպք։ Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի զոհ է դարձել 11422 մարդ։

Ամենից շատ դիտված