Իտալիայի հարավում պտտահողմի զոհ է դարձել 2 մարդ
copy image url

Իտալիայի հարավում պտտահողմի զոհ է դարձել 2 մարդ

Ավելին 3 տարի առաջ - 11:39 11-09-2021

Երկու մարդ Իտալիայի հարավում պտտահողմի զոհ է դարձել: Եվս ինը վիրավորվել են: Տարերքը հարվածել է Պանտելերիա կղզուն: Այս մասին գրում է La Repubblica թերթը՝ վկայակոչելով քաղաքապետ Վինչենցո Կամպային:

Պտտահողմն ավերել է տներ, ոչնչացրել առնվազն մեկ տասնյակ մեքենա, տապալել ծառեր: Երկու զոհերն էլ աղետի պահին եղել են իրենց մեքենաներում: Փոթորիկը նրանց դուրս է շպրտել մեքենաներից:

Տուժածներից երկուսը պատմել են, որ իրենք հրաշքով են փրկվել: Երբ պտտահողմը նրանց մեքենան շպրտել է ճանապարհի եզրը, նրանց հաջողվել է դուրս գալ մեքենայից և ապաստանել ապահով վայրում:

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը շաբաթ հայտարարել է Կալաբրիայի հարավում եղանակային վտանգի կարմիր մակարդակի մասին: Եվս երեք շրջանում կգործի նարնջագույն նախազգուշացում: