TikTok-ի օգտատերը պատահաբար հայտնաբերել է Իվանկա Թրամփին Spotify-ում և պատմել է, թե ինչպիսի երաժշտություն է նա լսում: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը բազմակողմանի ճաշակ ունի երաժշտության առումով, քանի որ նրա երգացանկերում ընդգրկված են տարբեր ոճերի երգեր:
Ցուցակում են բրիտանացի երգիչ Էդ Շիրանը, ամերիկյան Vampire Weekend ռոք խումբը, կանադացի երգչուհի Կարլի Ռեյ Ջեփսենը եւ երգչուհի Գրայմսը:
«Ճանապարհ դեպի աշխատանք» վերնագրով երգացանկերից մեկը ներառում է բրիտանական The Clash punk խմբի և բրիտանացի փոփ երգչուհի Էլլի Գոլդինգի երգերը:
Իվանկա Թրամփն ունի նաև «(Շատ) երկար վազք» վերնագրով երգացանկ՝ դրա տևողությունը 2 ժամ 25 րոպե է:
Դոնալդ Թրամփի դուստրը նաև լսում է Ջասթին Բիբերի, Քանյե Ուեսթի, Ադելի և Ֆլորենս+ The Machine-ի երգերը:
Այն բանից հետո, երբ TikTok-ի օգտատերը տեղադրել է Իվանկա Թրամփի երգացանկերի բովանդակությունը, նա փոխել է գաղտնիության կարգավորումները իր Spotify հաշվի վրա: Այժմ հնարավոր է տեսնել միայն այլ օգտվողների կողմից կազմված արտիստների ցուցակները, որոնց նա հետևում է: