Վեց բանտարկյալները, լվացարանի տակ թունել փորելով, փախել են իսրայելական բանտից

Արտաքին 3 տարի առաջ - 21:32 06-09-2021

Իսրայելի բանտային վարչությունը հայտնել է Գիլբոա քաղաքի խիստ ռեժիմի բանտից տեղի ունեցած փախուստի մասին: Պաղեստինցի վեց գրոհայիններ թունել են փորել խցի զուգարանի մոտ և փախել դրա միջով:

Բանտարկյալներն ունեն հատկապես վտանգավորի կարգավիճակ: Նրանց թվում են Պաղեստինի ազգային-ազատագրական շարժման զինյալ թևի հրամանատար Զաքարիա Զուբեյդին, ինչպես նաև Պաղեստինի «Իսլամական ջիհադ» խմբավորման հինգ անդամներ, որոնցից մի քանիսը ճանաչված են որպես ահաբեկիչներ: Երկու կազմակերպություններն էլ ահաբեկչական են ճանաչված Իսրայելում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում:

Իսրայելական ոստիկանությունը հայտարարել է փախուստի դիմածներին բռնելու լայնածավալ հատուկ գործողության կազմակերպման մասին: