Բանտարկյալները բողոքի ակցիա են իրականացնում ​​բանտում, ուր տեղափոխել են Սահակաշվիլիին
copy image url

Բանտարկյալները բողոքի ակցիա են իրականացնում ​​բանտում, ուր տեղափոխել են Սահակաշվիլիին

Արտաքին 3 տարի առաջ - 09:20 09-11-2021

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Ռուսթավիի բանտից Թբիլիսիի բանտային համալիրի հիվանդանոց տեղափոխելուց հետո այնտեղ բողոքի ցույցեր են սկսվել։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, բանտարկյալներն աղմկում են, պատուհաններից քաղաքական գործչին ուղղված անպարկեշտ արտահայտություններ են լսվում։ Դատապարտյալներն իրենց բողոքն են արտահայտում նաև խցերի լույսերը միացնել-անջատելով։ Համալիրի շրջակայքում ուժեղացվել է անվտանգությունը, նաև հատուկջոկատայիններ են ներգրավվել։

Սահակաշվիլիին երկուշաբթի օրը տեղափոխել են բանտային հիվանդանոց՝ ինքնազգացողության վատթարացման պատճառով։