Շվեդիայում բանտարկյալները պատանդ են վերցրել բանտի աշխատակիցներին
copy image url

Շվեդիայում բանտարկյալները պատանդ են վերցրել բանտի աշխատակիցներին

Արտաքին 3 տարի առաջ - 21:33 21-07-2021

Էսկիլստունայի մոտակայքում՝ Շվեդիայի Հելբի բանտում, երկու բանտարկյալ պատանդ են վերցրել բանտի երկու աշխատակիցների: Հանցագործները պահանջում են ուղղաթիռ։ Այս մասին հաղորդում է SVT-ն:

Պատանդառությունը տեղի է ունեցել հուլիսի 21-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում: Ածելու շեղբերով զինված բանտարկյալներին հաջողվել է մուտք գործել անվտանգության սենյակ, որտեղ կային երկու սպաներ՝ տղամարդ և կին, և պարսպապատվել: Նրանք ինչ-որ բանով ծածկել են տեսախցիկները:

Երկու բանտարկյալները դատապարտված են սպանության համար: Ոստիկանությունը տեղում աշխատում է:

Ընդհանուր առմամբ, բանտն ունի 98 տեղ: Այս հաստատությունն ունի անվտանգության բարձրագույն համակարգ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում Սբերբանկի մասնաճյուղում մի մարդ պատանդներ է վերցրել: Դիմակավորված տղամարդը 15 միլիոն ռուբլի փրկագին է պահանջել՝ պնդելով, որ մեջքի պայուսակում «վտանգավոր իր» ունի: Նա հանձնվել է ոստիկանությանը:

Իսկ Չինաստանում քոլեջի տնօրենին պատանդ էին վերցրել այս ուսումնական հաստատության ուսանողները: Նրանք վախենում են, որ իրենց կրթական համակարգում իրենց աստիճանները պակաս արժեքավոր կլինեն այլ հաստատության հետ միավորվելուց հետո: