Նիդերլանդական հինգ քաղաքներում կարող են արգելել արագ սնունդը
copy image url

Նիդերլանդական հինգ քաղաքներում կարող են արգելել արագ սնունդը

Ավելին 3 տարի առաջ - 23:59 02-09-2021

Նիդեռլանդների հինգ քաղաքներ կարող են արգելել արագ սնունդը`ճարպակալման դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է NL Times- ը:

Մի շարք քաղաքապետարաններ հանդես են գալիս բարձր կալորիականությամբ սննդի և այլ անառողջ սննդի արգելքի իրավական տարբերակների օգտին: Ըստ իշխանությունների՝ նրանք այժմ քիչ լիազորություններ ունեն նման կանոններ և սահմանափակումներ կիրառելու համար:

Հավանական արգելքը քննարկում են Էդեն, Ամստերդամը, Հաագան, Ռոտերդամը և Ուտրեխտը: Առողջապահության քարտուղարին առաջարկ է ուղարկվել՝ արագ սննդի ռեստորանների թվի աճը կասեցնելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու նախաձեռնությամբ: