Սրտաբանը պատմել է, թե որ խմիչքներն են հակացուցված կորոնավիրուսից հետո
copy image url

Սրտաբանը պատմել է, թե որ խմիչքներն են հակացուցված կորոնավիրուսից հետո

Ավելին 3 տարի առաջ - 13:48 02-09-2021

Ըստ ռադիո Sputnik-ի՝ սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Բաբալիկաշվիլին լրագրողներին տված հարցազրույցում կոչ է արել վերջերս կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին զգույշ լինել սրտանոթային համակարգի տոնուսը բարձրացնող ըմպելիքներ խմելիս:

Մասնագետն ընդգծել է, որ սուրճն ու թեյն առաջացնում են հաճախասրտություն, ինչն անցանկալի է COVID-19-ով վարակվելուց հետո:

«Թունդ սև թեյն ու սուրճը կարող են տախիկարդիա առաջացնել: Մինչդեռ կորոնավիրուսով վարակվելուց հետո շնչահեղձությունը կարող է որոշ ժամանակ պահպանվել: Եվ եթե սրտի բաբախյունն ավելի հաճախակի լինի, շնչահեղձությունն աառավել ակնհայտ կլինի»,- զգուշացրել է Բաբալիկաշվիլին: