Բելլա Հադիդը պատմել է խորտկարանում իր աշխատանքի մասին
Ավելին 3 տարի առաջ - 21:01 01-09-2021Սուպերմոդել Բելլա Հադիդը Instagram- ի իր էջում խոստովանել է, որ դեռահաս տարիքում աշխատել է խորտկարանում։
«15-ամյա ես և իմ առաջին աշխատանքը»,-գրել է աստղը՝ տեղադրելով մի շարք լուսանկարներ՝ արված Մալիբուում SunLife Organics ճաշարանում, որտեղ մոդելն առողջ ուտեստներ էր պատրաստում այցելուների համար:
Նա գրել է, որ դեռահաս տարիքում պատկերացում չուներ, թե ինչ նվաճումներ են սպասվում իրեն: Ակնարկելով երկրպագուներին, որ հաջորդ օրը ինչ -որ կարևոր բան է տեղի ունենալու, Բելլա Հադիդը գրել է․ «Ես այնքան շնորհակալ եմ»: Սուպերմոդելը առաջիկա իրադարձությունն անվանել է «օրհնություն»: