Թալիբները աֆղան ֆերմերներին արգելել են աճեցնել ափիոնային կակաչ. ԶԼՄ-ներ
copy image url

Թալիբները աֆղան ֆերմերներին արգելել են աճեցնել ափիոնային կակաչ. ԶԼՄ-ներ

Արտաքին 3 տարի առաջ - 12:37 29-08-2021

«Թալիբան» շարժումը, որը ներկայումս ղեկավարում է Աֆղանստանը, տեղական ֆերմերներին արգելել է աճեցնել քնաբեր կակաչ, որից ստանում են ափիոն: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

Օրերս գրոհայինները մի քանի հանդիպում են անցկացրել կակաչի մշակությամբ զբաղվող ֆերմերների հետ: Թալիբները հայտարարել են, որ արգելում են թմրանյութերի արտադրությունը, և ֆերմերներին խորհուրդ են տվել սկսել աճեցնել քրքում:

«Եթե թալիբներն արգելեն կակաչի աճեցումը, մարդիկ սովից կմեռնեն, հատկապես, երբ միջազգային օգնությունը դադարեցվի: Մենք դեռ հույս ունենք, որ մեզ թույլ կտան աճեցնել կակաչ: Ոչինչ չի կարող փոխհատուցել այն եկամուտը, որը մենք ստանում ենք կակաչի աճեցումից»,- հեռախոսազրույցում ասել է Ուրուզգան գավառից մի ֆերմեր:

Ամենից շատ դիտված