Հյուսիսային Կորեայի ֆերմերներին ուղարկել են աշխատանքային ճամբարներ եգիպտացորենի պակասի պատճառով
copy image url

Հյուսիսային Կորեայի ֆերմերներին ուղարկել են աշխատանքային ճամբարներ եգիպտացորենի պակասի պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 18:22 02-11-2021

Հյուսիսային Կորեայի մի քանի ֆերմերների ուղարկել են աշխատանքային ճամբարներ այն բանի համար, որ հրաժարվել են հանձնել եգիպտացորենը՝ նախատեսված պետական ​​մատակարարումների համար: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները ֆերմերային տնտեսություններում անցկացնում են զանգվածային խուզարկություններ՝ պարենի պակասի ֆոնին։ Սպասվում է, որ 2021 թվականին Հյուսիսային Կորեայում բերքը 20%-ով ցածր կլինի, քան մեկ տարի առաջ: Մասնագետները դա պայմանավորում են Չինաստանի հետ սահմանների փակմամբ։

Ֆերմերներին հրամայված էր իրենց բերքի 60 տոկոսը հանձնել կառավարության կարիքներին: Մոտեցող ճգնաժամի պայմաններում շատ հողագործներ փորձել են հրահանգիչներից թաքցնել մթերքի պաշարները:

«Մի քանի օր առաջ անսպասելի ստուգման ժամանակ բռնվել են հինգ ֆերմերներ։ Նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է հինգ ամսվա հարկադիր աշխատանքի ուղղիչ աշխատանքային ճամբարում։ Կենտրոնական կոմիտեն կարգադրել է բերքը հավաքել ժամանակին, որպեսզի ոչ մի հատիկ չկորչի»,- նշում են աղբյուրները։

Ամենից շատ դիտված