Կանադայում կոյոտները հարձակվում են մարդկանց վրա՝ թմրանյութերի պատճառով
copy image url

Կանադայում կոյոտները հարձակվում են մարդկանց վրա՝ թմրանյութերի պատճառով

Ավելին 3 տարի առաջ - 23:31 21-08-2021

Կանադայում մարդկանց վրա կոյոտների հարձակումների ավելի հաճախակի դեպքեր են գրանցվել: Դրանց պատճառն այն է, որ կենդանիներն ուտում են թմրանյութերը, որոնք մարդիկ տալիս են նրանց, գրում է Outdoor Life ամերիկյան ամսագիրը:

Հաղորդվում է, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ագրեսիվ կոյոտների կողմից 30 հարձակում է իրականացվել:

Ընդ որում, նրանց մասնակցությամբ հատկապես շատ միջադեպեր են տեղի ունենում Վանկուվերի «Սթենլի պարկում»: Այսպիսով, վերջին մի քանի օրվա ընթացքում մարդկանց վրա գիշատիչների երեք հարձակում է գրանցվել: Նրանցից մի քանիսը բռնվել և սպանվել են պաշտոնյաների կողմից: