ԱՀԿ-ն 7,7 միլիարդ դոլար է խնդրել կորոնավիրուսի «դելտա» շտամի դեմ պայքարելու համար
copy image url

ԱՀԿ-ն 7,7 միլիարդ դոլար է խնդրել կորոնավիրուսի «դելտա» շտամի դեմ պայքարելու համար

Արտաքին 3 տարի առաջ - 22:54 16-08-2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել աշխարհի երկրներին 7,7 մլրդ դոլար հատկացնել «դելտա» շտամի և կորոնավիրուսի այլ վտանգավոր տարբերակների դեմ պայքարելու համար, որոնք շատ ավելի վարակիչ են:

Ըստ մամուլի հաղորդագրության, այդ միջոցները կօգտագործվեն COVID-19-ի թեստերի ընդլայնման համար: Դրանք նաև կծախսվեն համաճարակաբանական վերահսկողության բարելավման վրա`նոր հատկապես վտանգավոր շտամներ հայտնաբերելու նպատակով: Ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ լինելու նաև հիվանդանոցներին թթվածնով ապահովելու համար: Բացի այդ, բուժաշխատողներին ցանկանում են տրամադրել անձնական պաշտպանիչ միջոցներ:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ ACT- արագացուցիչը գործարկելու համար անհապաղ անհրաժեշտ է 7,7 միլիարդ դոլար: Սա միջազգային ծրագիր է, որն ուժի մեջ է 2020 թվականի ապրիլից:

Բացի այդ, ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է, որ եթե այժմ հնարավոր չլինի գտնել այդ փողը և դադարեցնել դելտա-շտամի տարածումը ամենախոցելի երկրներում, ապա «հետևանքների համար բոլորս պետք է վճարենք այս տարվա վերջին»։

Ամենից շատ դիտված