Իսրայելը հաղորդել է կորոնավիրուսի դելտա շտամի նոր ենթատեսակի մասին
copy image url

Իսրայելը հաղորդել է կորոնավիրուսի դելտա շտամի նոր ենթատեսակի մասին

Ավելին 3 տարի առաջ - 13:01 22-10-2021

Իսրայելը հաստատել է կորոնավիրուսային «Դելտա» շտամի ենթատեսակի դեպքը, որի մասին ավելի վաղ հաղորդվել էր եվրոպական որոշ երկրներում, հայտնել է առողջապահության նախարարությունը:

«AY 4.2. ենթատեսակը, որը հայտնաբերվել է եվրոպական մի շարք երկրներում, հայտնաբերվել է Իսրայելում»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Գործակալությունը հայտնել է, որ փոխանցողը Եվրոպայից ժամանած 11-ամյա մի տղա է եղել, հավելելով, որ դեպքը հայտնաբերվել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում: Նախարարությունից հայտնել են, որ տղան կարանտինի մեջ է և այլ շփումներ չեն հայտնաբերվել։

AY 4.2. ենթատեսակը մի քանի անգամ հայտնաբերվել է Միացյալ Թագավորությունում։