Թալիբներն անշնորհքորեն ջարդուփշուր են արել Հերաթում նահանգապետի պալատի գինու պահեստը
copy image url

Թալիբներն անշնորհքորեն ջարդուփշուր են արել Հերաթում նահանգապետի պալատի գինու պահեստը

Արտաքին 3 տարի առաջ - 12:33 14-08-2021

Թալիբները Հերաթի նահանգապետի պալատում մեծ թվով գինու շշեր են վերացրել:

Քանի որ իսլամն արգելում է ալկոհոլի օգտագործումը, թալիբները, գրավելով նահանգապետի նստավայրի շենքը, սկսել են ոչնչացնել գինու շշերը: Սակայն գրոհայինները գործել են ծայրահեղ անճարակ:

Twitter-ում տեղադրված տեսանյութում երևում է, որ թալիբները փորձում են ջարդել գինու շշերը՝ դրանք գցելով գետնին: Բայց քանի որ գրոհայինները շշերը գցում են ոչ թե ասֆալտին, այլ խոտերի մեջ, շշերի մեծ մասը չի կոտրվում: Հետո զինյալներից մեկը սկսում է շշերը կրկին գետնին նետել:

Տեսանյութի հղումը՝ https://twitter.com/i/status/1426252567407964168:

Ամենից շատ դիտված