Ուկրաինան առաջին անգամ հարվածել է ՌԴ-ին. խոցվել է Բելգորոդի նավթի պահեստը
copy image url

Ուկրաինան առաջին անգամ հարվածել է ՌԴ-ին. խոցվել է Բելգորոդի նավթի պահեստը

Արտաքին 3 տարի առաջ - 11:35 01-04-2022
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ երկու ուկրաինական ուղղաթիռներ են հարված հասցրել Բելգորոդում գտնվող նավթի պահեստին, և դրանք, իբր, ՌԴ տարածք են մտել ցածր բարձրության վրա։
Ուկրաինական կողմից հաստատումներ կամ հերքումներ չկան։ Բացատրություններ և ապացույցներ, թե արդյո՞ք դրանք ուղղաթիռներ են եղել, հենց ուկրաինական ուղղաթիռներ, ինչպես են դրանք շրջանցել ռուսական հակաօդային պաշտպանությունը պատերազմական պայմաններում և այլն, Բելգորոդի նահանգապետը դեռևս չի ներկայացրել։
Բելգորոդը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա, իսկ Խարկովից 60 կմ հեռավորության վրա, որը պատերազմի առաջին օրերից ռմբակոծվում և գնդակոծվում է ռուսական զինուժի կողմից։

Ամենից շատ դիտված