Աշոցք խոշորացված համայնքի 5 բնակավայրում տեղադրվում է 10 հակակարկտային կայան․ Շիրակի մարզպետարան
copy image url

Աշոցք խոշորացված համայնքի 5 բնակավայրում տեղադրվում է 10 հակակարկտային կայան․ Շիրակի մարզպետարան

Ներքին 3 տարի առաջ - 23:32 09-08-2021
Գումարի 55 տոկոսը՝ պետության, 45 տոկոսը համայնքային բյուջեից, և 12 մլն դրամի շրջանակներում Աշոցք խոշորացված համայնքի 5 բնակավայրում կտեղադրվի 10 հակակարկտային կայան։ Կայաններն արդեն իսկ ձեռքբերված են, տեղադրման աշխատանքներն իրականացվում են «Բարվա» ՍՊԸ-ի կողմից։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի իրականացման արդյունքում հինգ բնակավայրերի 1000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված