Բելառուսի քննչական կոմիտեն գործ է հարուցել Լիտվայի սահմանին ներգաղթյալի սպանության փաստով
copy image url

Բելառուսի քննչական կոմիտեն գործ է հարուցել Լիտվայի սահմանին ներգաղթյալի սպանության փաստով

Արտաքին 3 տարի առաջ - 22:48 04-08-2021

Բելառուսի քննչական կոմիտեն հայտարարել է Լիտվայի հետ սահմանին մահացու վիրավորված միգրանտի հայտնաբերման փաստով քրեական գործ հարուցելու մասին: Գործը քննվում է սպանության հոդվածով:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, օգոստոսի 3-ի երեկոյան բելառուսական «Բենյակոնի» սահմանապահ անցակետի աշխատակիցները սահմանի մոտակայքում գտնվող դաշտում հայտնաբերել էին 29-ամյա իրաքցի ներգաղթյալի: Հաղորդվում է, որ միգրանտը բազմաթիվ վնասվածքներ է ստացել և մահացել՝ չնայած ցուցաբերված առաջին օգնությանը: Լիտվայում, որը օգոստոսի 3-ից սկսել է Բելառուսի տարածք վերադարձնել այնտեղից ժամանած անօրինական ներգաղթյալներին, միգրանտի հետ կապված միջադեպը սադրանք են անվանվել: