Լոնդոնը հայտարարել է Օմանի ծոցում նավի առևանգման մասին
copy image url

Լոնդոնը հայտարարել է Օմանի ծոցում նավի առևանգման մասին

Արտաքին 3 տարի առաջ - 10:01 04-08-2021

Միացյալ Թագավորության ծովային առևտրի կազմակերպությունը (UKMTO) Օմանի ծոցում նավի հետ տեղի ունեցած միջադեպը դիտարկել է որպես հնարավոր առևանգում։ Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ութ կամ ինը զինված մարդկանց խումբ է նստել Asphalt Princess կոչվող նավը:

«Դա չարտոնված մուտք էր Օմանի ծոցում», - հաղորդել է անվտանգության ծառայության աղբյուրը:

Ներկայումս Մեծ Բրիտանիան կապ չունի նավի անձնակազմի հետ:

Միջադեպը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Associated Press-ը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի հայտարարությունները, հայտնել է, որ առնվազն չորս նավեր ազդանշաններ են ուղարկել, որ կորցրել են իրենց վերահսկողությունը:

Դրանք են Queen Ematha, Golden Brilliant, Jag Pooja և Abyss նավթային բեռնանավերը, որոնք իրենց ավտոմատ նույնականացման համակարգի միջոցով հայտնել են, որ կորցրել են իրենց վերահսկողությունը: