Լոնդոնը զգուշացրել է Աֆղանստանում հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին
copy image url

Լոնդոնը զգուշացրել է Աֆղանստանում հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 19:19 05-09-2021

Մեծ Բրիտանիայի քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան դեպի Աֆղանստան ցանկացած ճանապարհորդությունից. այնտեղ անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ անկայուն: Այս մասին ասվում է ճամփորդությունների վերաբերյալ երկրի ԱԳՆ -ի թարմացված հանձնարարականում:

«[Աֆղանստանում] ահաբեկչական հարձակումների մշտական ​​և բարձր սպառնալիք կա», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ Բրիտանիայի քաղաքացիներին երկրից տարհանելու գործողությունը դադարեցվել է: Միևնույն ժամանակ, ահաբեկչական հարձակումների հավանականությունը տարածաշրջանում, հատկապես Քաբուլի օդանավակայանի տարածքում, շարունակում է մնալ շատ բարձր, հայտնում է դիվանագիտական ​​ծառայությունը:

«Աֆղանստանում մնացած բրիտանացի քաղաքացիները պետք է հաշվի առնեն ռիսկերը, երբ փորձում են լքել երկիրը: Պետք է ապաստանել ապահով վայրում և տեղափոխվել մեկնման վայր միայն այն դեպքում, եթե և երբ դա համարում եք անվտանգ», - ընդգծել է Բրիտանիայի ԱԳՆ -ն:

Ձեզ գուցե հետաքրքրի