Նյու Յորքի նահանգապետը չի ընդունել իր կողմից իրականացված սեռական ոտնձգությունների վերաբերյալ հետաքննության արդյունքները
copy image url

Նյու Յորքի նահանգապետը չի ընդունել իր կողմից իրականացված սեռական ոտնձգությունների վերաբերյալ հետաքննության արդյունքները

Արտաքին 3 տարի առաջ - 09:46 04-08-2021

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հերքել է Գլխավոր դատախազի հետաքննության եզրակացությունները, համաձայն որոնց՝ ինքը սեռական ոտնձգություններ է կատարել իր ենթակաների նկատմամբ: Նահանգապետի ելույթը հեռարձակվել է նրա Twitter-ում:

«Առաջին հերթին, ես ուղղակիորեն կցանկանայի ասել, որ ես երբեք ոչ ոքի անպատշաճ կերպով չեմ դիպել կամ անպարկեշտ սեռական գործողություններ չեմ կատարել», - հայտարարել է Կուոմոն:

Նահանգապետի խոսքով՝ իր փաստաբանները պատրաստ են ներկայացնել փաստարկներ, որոնք կապացուցեն իր անմեղությունը: Բացի այդ, Կուոմոն ներողություն է խնդրել, եթե իր ցանկացած գործողություն կամ հայտարարություն առանց չարամիտ մտադրության երբևէ վիրավորել էր ինչ-որ մեկին:

Ըստ գլխավոր դատախազ Լաետիտի Ջեյմսի զեկույցի՝ Կուոմոն բռնության է ենթարկել մի քանի կանանց: Խոսքը գնում է այն աշխատակիցների մասին, ովքեր աշխատել են նահանգում և այլուր: Նաև, ըստ հետաքննության տվյալների, Կուոմոն վրեժ է լուծել նախկին աշխատակցից, որը հրապարակայնորեն բողոքել էր իր պահվածքից: