«Մոլորակի ամենացանկալի կինը»՝ Էմիլի Ռատակովսկին, երաժշտին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ
copy image url

«Մոլորակի ամենացանկալի կինը»՝ Էմիլի Ռատակովսկին, երաժշտին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ

Ավելին 3 տարի առաջ - 21:25 04-10-2021

Էմիլի Ռատակովսկին իր՝ «Իմ մարմինը» գրքում, մեղադրել է երաժիշտ Ռոբին Թիկին՝ նրա հայտնի Blurred Lines տեսահոլովակի նկարահանումների ժամանակ իր մերկ կրծքերը շոշափելու համար։

Այժմ 30 -ամյա Ռատակովսկին պնդում է, որ R&B- ի աստղ, այժմ 44 -ամյա Թիկը ութ տարի առաջ հետապնդել է իրեն տեսահոլովակի նկարահանման հրապարակում: Նա երկու ձեռքերով հետևից բռնել է նրա մերկ կուրծքը:

Նրանք երկուսով նկարահանման հրապարակում էին, մոդելը գոտկատեղից վերև մերկ էր՝ սկանդալային տեսահոլովակի համար, որն արդյունքում նրա կարիերայի թռիչքն ապահովեց:

Այս մերկացնող հայտարարությունը Ռատակովսկին անում է իր նոր՝ «Իմ մարմինը» գրքում, որը լույս կտեսնի հաջորդ ամիս, հայտնում է Sunday Times- ը:

Տեսահոլովակի նկարահանման պահին Թիկն ամուսնացած էր դերասանուհի Պաուլա Պատոնի հետ, նրանք ունեն տասնմեկամյա որդի ՝ Ջուլիան Ֆուեգո Թիկը: