Մի մարդ թաղման արարողության ժամանակ «հարություն է առել»
copy image url

Մի մարդ թաղման արարողության ժամանակ «հարություն է առել»

Ավելին 3 տարի առաջ - 11:29 02-08-2021

Տղամարդը հարություն է առել հրաժեշտի արարողության ժամանակ: Հարազատներն արդեն սկսել էին թաղման արարողությունը:

Այս եզակի դեպքը գրանցվել է Լիբանանի Բեքաա նահանգի Էլ-Հիրմիլ քաղաքում: Այս մասին գրում է Daily Star-ը:

Մահացածի դագաղը պետք է տեղափոխվեր գերեզմանատուն: Հրաժեշտի արարողության ժամանակ դագաղը շրջապատված էր հարազատներով: Բայց ուշադիր հարազատներից մեկը նկատել է, որ «մահացածը» թեթևակի շնչում ու շարժվում է: Նրան միանգամից սիրտ-թոքային վերակենդանացում է տրվել, շտապօգնություն է կանչվել:

Հոսպիտալացումից հետո բժիշկները նրան ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Լիբանանցու «մահվան պատճառը» անհայտ է:

Ամենից շատ դիտված