Շվեդ հնագետները հայտնաբերել են Սերբյու Բորգա կոչվող հնագույն ամրոցի հետքերը, որը նախկինում հայտնի է եղել միայն մեկ գրավոր աղբյուրից: Այս ամրոցը համարվում է ամենամեծը Էլանդ կղզում:
Սերբյու Բորգան հիշատակվել է կղզում ապրող քահանա Նիկոլաուս Վալինուսի «Էլանդի մասին» աշխատության մեջ, որը լույս է տեսել 1703 թվականին: Նրա գտնվելու վայրը ճշգրիտ նշված չի եղել, և երկար ժամանակ փորձում էին գտնել այն Սերբյու գյուղի տարածքում, որին 18 -րդ դարում պատկանում էին Սերբյու Բորգի հողերը: Սակայն պարզվեց, որ ամրոցը գտնվում է այս վայրից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա:
Սկզբում հնագետ Յան-Հենդրիկ Ֆալգրենի գործընկերները, որոնք հայտնաբերել էին ամրոցի հետքերը, թերահավատորեն էին վերաբերվում նրա գտածոյին, բայց հետո ցամաքային ռադիոտեղորոշիչ սարքավորումների օգտագործմամբ տարածքի ուսումնասիրությունը հաստատել է նրա ենթադրությունը: