Տաջիկստանում հնագույն մարդկանց բնակավայր է հայտնաբերվել
copy image url

Տաջիկստանում հնագույն մարդկանց բնակավայր է հայտնաբերվել

Արտաքին 5 ամիս առաջ - 22:11 05-11-2024
Երուսաղեմի եբրայական համալսարանի և Տաջիկստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագետները կենտրոնական Տաջիկստանի Զերավշանի հովտում հայտնաբերել են բազմաշերտ հնագիտական ​​վայր: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Սոյի Խավզակ տեղանքից գտածոները զգալի վկայություններ են տալիս տարածաշրջանում հնագույն մարդկանց բնակության մասին, որոնք թվագրվում են 20,000-ից 150,000 տարի առաջ: Հայտնաբերվել են քարե գործիքներ, կենդանիների ոսկորներ և հնագույն բուսականության մնացորդներ, որոնք հաստատում են Կենտրոնական Ասիայի առանցքային դերը վաղ միգրացիայի և մարդկային քաղաքակրթության զարգացման գործում:

Նշվում է, որ Սոյի Խավզակի դիրքը լեռնային միջանցքում ծառայել է որպես կարևոր երթուղի մարդկանց տարբեր խմբերի միգրացիայի համար, ինչը բացատրում է նրանց միջև հնարավոր փոխազդեցությունը։

Ձեզ գուցե հետաքրքրի