ԱՄՆ-ն աշխատանքից հեռացնում է Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության 182 աշխատակիցների՝ ԱՄՆ-ի կողմից օտարերկրացիների և երրորդ երկրների քաղաքացիների վարձելու Մոսկվայի արգելքի պատճառով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որի խոսքերը մեջբերում է Պետդեպի մամուլի ծառայությունը:
«Օգոստոսից սկսած՝ Ռուսաստանի կառավարությունն արգելում է ԱՄՆ-ին պահել կամ աշխատանքի ընդունել աշխատակիցների Ռուսաստանից կամ երրորդ երկրներից, բացառությամբ անվտանգության աշխատակիցների: Մենք վրդովված ենք, որ դա մեզ կստիպի աշխատանքից ազատել Մոսկվայում, Վլադիվոստոկում և Եկատերինբուրգում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների 182 տեղացի աշխատակիցների:
Միացյալ Նահանգները կկատարի իր ստանձնած պարտավորությունները՝ շարունակելով պահպանել կանխատեսելի և կայուն հարաբերություններ Ռուսաստանի հետ»:
Բլինքենը շնորհակալություն է հայտնել մարդկանց աշխատանքի համար և բացատրել, որ այդ հեռացումները ռուսական իշխանությունների որոշումների ուղղակի արդյունքն են: