Արտավազդ Սահակյանին ոչ թե հեռացնում են, այլ տեղափոխում. կենտրոնի տնօրեն
copy image url

Արտավազդ Սահակյանին ոչ թե հեռացնում են, այլ տեղափոխում. կենտրոնի տնօրեն

Ներքին 3 տարի առաջ - 17:42 02-07-2021

Քիչ առաջ հաստատվեց Օրագիր.news-ի այն տեղեկությունը, որ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին իր հիմնած կլինիկայից հեռացնելու գործընթացի հետևում կանգնած է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ դիմել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ խնդրանքով ժամանակավորապես տեղափոխել «Զինվորի տանը» տեղակայված միկրովիրաբուժական ամբիոնը:

«Վիրավոր զինվորները չեն կարող բուժվել վթարային հատվածներ ունեցող, իրենց անհարմար և ոչ վայել պայմաններում: Այդ իսկ պատճառով օրեր առաջ դիմել եմ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին խնդրանքով ժամանակավոր տեղափոխել «Զինվորի Տանը» տեղակայված միկրովիրաբուժության ամբիոնը այլ հատված, առկա տարածքը հիմնանորոգելու/վերազինելու և ապա կրկին նույն նշանակությամբ, նույն անձնակազմով գործարկելու խնդրանքով:

Այս մասին զրուցել եմ նաև վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ, առաջարկել եմ ժամանակավոր զբաղեցնել «Զինվորի Տան» լավագույն կահավորված սենյակները, այդ թվում Լեոնիդ Ազգալդյանի անվան գրադարանի տարածքը: Հայտնել եմ պատրաստակամություն՝ վերանորոգվող հատվածը, ձեռքբերվող սարքավորումները և բաժանմունքի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր հարցերը քննարկել և իրականացնել համաձայն բժշկի կարծիքի: Այս ամենից հետո որոշ լրատվամիջոցներ և անհայտ անձանց կողմից ուղղորդվող անձիք հրապարակում են տեղեկատվություն, թե բժշկին հանում են իր տարածքից և փորձում են քաղաքական երանգ տալ: Բժշկի հետ խոսել եմ ես, պայմանավորվել եմ ես: Զինվորների անվտանգությունը և բարեկեցիկ պայմանները, այո՛, ամեն ինչից առավել եմ կարևորում: Շուտով կունենանք նոր իրողություն»,- գրել է Հայկուհի Մինասյանը: