Կորոնավիրուսի դեմ Sputnik V և AstraZeneca պատվաստանյութերի համադրության ուսումնասիրության նախնական արդյունքները լուրջ բացասական ռեակցիաներ ցույց չեն տվել:
«Տվյալների միջանկյալ վերլուծությունը ցույց է տալիս դեղամիջոցների համատեղ օգտագործման անվտանգության բարձր ցուցանիշներ. չկան լուրջ անցանկալի դրսևորումներ, ինչպես նաև պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակվելու դեպքեր», - հաղորդել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (RDIF):
Հստակեցվում է, որ դեղերի իմունագենության վերաբերյալ թեստերի առաջին արդյունքները կհրապարակվեն այս տարվա օգոստոսին: