Դոնալդ Թրամփի փեսան հեռանում է քաղաքականությունից
copy image url

Դոնալդ Թրամփի փեսան հեռանում է քաղաքականությունից

Արտաքին 3 տարի առաջ - 09:28 29-07-2021

Դոնալդ Թրամփի փեսան ՝ Ջարեդ Քուշները, հայտարարել է, որ Իսրայելում բացում է Affinity Partners ներդրումային ընկերություն: Այսպիսով՝ ԱՄՆ նախագահի նախկին ավագ օգնականը հաստատում է քաղաքականությունից իր հեռանալը, հայտնում է The Jerusalem Post-ը:

Affinity Partners-ը ներդրումներ է կատարելու տարածաշրջանային մակարդակում՝ ծառայելով որպես Միջին Արևելքի, Պարսից ծոցի, Հինդուստանի և ամբողջ Հյուսիսային Աֆրիկայի միջև ներդրումային բիզնեսի կենտրոն:

Այս շրջանների ընտրությունը կարող է հիմնականում պայմանավորված լինել Քուշների՝ Դոնալդ Թրամփի ավագ օգնականի պաշտոնում կատարած աշխատանքի բնույթով. Քուշների աշխատանքի շնորհիվ կնքվել է, այսպես կոչված, «Աբրահամյան պայմանագիրը», որը խաղաղության համաձայնագիր է Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի միջև:

Ամենից շատ դիտված