Դոնալդ Թրամփի Lamborghini-ն վաճառվում է
copy image url

Դոնալդ Թրամփի Lamborghini-ն վաճառվում է

Արտաքին 1 տարի առաջ - 16:02 08-01-2024
ԱՄՆ-ում աճուրդի է հանվել 1997 թվականի Lamborghini Diablo։

Մեքենան նշանավոր է նրանով, որ նրա առաջին սեփականատերը եղել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Մեքենան ունի հատուկ կապույտ գույն, որը չի եղել Lamborghini-ի գունապնակում։

Թափքի վրա տեղադրված է հուշատախտակ՝ Donald Trump 1997 Diablo մակագրությամբ։

Lamborghini Diablo VT Roadster-ի ինտերիերը սև և սպիտակ կաշվից է:

Դոնալդ Թրամփի նախկին մեքենայում տեղադրված է նաև Alpine աուդիո համակարգ: