Արքայազն Հարիի դուստրն ընդգրկվել է բրիտանական գահի ժառանգորդների հերթում
copy image url

Արքայազն Հարիի դուստրն ընդգրկվել է բրիտանական գահի ժառանգորդների հերթում

Ավելին 3 տարի առաջ - 21:47 27-07-2021

Արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի դուստրը, որը ծնվել է հունիսի 4-ին, պաշտոնապես ավելացվել է բրիտանական գահի ժառանգորդների ցուցակում: Այս մասին տեղեկությունը հայտնվել է Բուքինգհեմյան պալատի կայքում:

Լիլիբեթ Դիանա Մաունթբաթեն-Ուինձորը գահաժառանգության հերթում զբաղեցրել է ութերորդ տեղը:

Առաջին յոթ տեղերը զբաղեցնում են նրա պապը՝ արքայազն Չարլզը, հորեղբայր արքայազն Ուիլյամը և նրա երեխաները՝ արքայազն Ջորջը, արքայադուստր Շառլոտան, արքայազն Լուիսը, ինչպես նաև աղջկա հայրը ՝ արքայազն Հարին և ավագ եղբայր Արչին: