Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի տան մոտակայքում կանեփի գործարան են հայտնաբերել
copy image url

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի տան մոտակայքում կանեփի գործարան են հայտնաբերել

Ավելին 3 տարի առաջ - 15:31 29-08-2021

Մարիխուանայի հսկա գործարան է հայտնաբերվել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի տան մոտ՝ Կալիֆոռնիայի Մոնտեսիտո բնակավայրում:

Ինչպես հայտնում է Mirror- ը, մարիխուանա աճեցնելու 20 ջերմոցներով գործարան ​​է հայտնաբերվել Սասեքսի դքսի և դքսուհու առանձնատնից 10 րոպե հեռավորության վրա: Տեղի բնակիչները հաճախ բողոքում էին յուրահատուկ հոտից, որը տարածվում էր գործարանից:

Ինչպես նշել է տեղի բնակիչներից մեկը՝ գործարանը սկսել է աշխատել 2016 թվականին, երբ նահանգում օրինականացվեց մարիխուանայի արտադրությունը: