Գիտնականները միգրենի դեմ նոր արդյունավետ միջոց են գտել
copy image url

Գիտնականները միգրենի դեմ նոր արդյունավետ միջոց են գտել

Ավելին 3 տարի առաջ - 22:12 15-02-2022
Միգրենով տառապող մարդկանց կարող է օգնել ամերիկացի գիտնականների խմբի առաջարկած բուժման նոր միջոցը։ Արիզոնայի համալսարանի բժշկական քոլեջում անցկացված կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ հիվանդների մոտ քրոնիկական գլխացավերի հաճախականությունն ու ծանրությունը կարող է կրճատվել կանաչ լույսով կանոնավոր ճառագայթման միջոցով:
Գիտափորձի արդյունքները հրապարակվել են Cephalalgia ամսագրում, որը հրապարակվում է International Headache Society բարեգործական կազմակերպության կողմից:
Նման թերապիայի ընդամենը երկուսուկես ամսվա ընթացքում (օրական 2 ժամ ճառագայթում) փորձի մասնակիցներից շատերի մոտ գլխացավերի հաճախականությունն առնվազն երկու անգամ կրճատվել է։

Ամենից շատ դիտված