Ամերիկացի դերասան Էշթոն Քաթչերը լրագրողներին պատմել է, որ իր կինը՝ Միլա Կունիսը, համոզել է իրեն չթռչել տիեզերք։ Քաթչերի խոսքով՝ ամենալուրջ փաստարկը փոքր երեխաների առկայությունն է եղել. Էշթոնն ու Միլան ունեն վեց տարեկան դուստր և չորս տարեկան որդի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էշթոն Քաթչերը դարձել է Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic ընկերության տիեզերանավով տիեզերական ճանապարհորդության համար տոմս գնած հինգհարյուրերորդ մարդը: