Հարդոյում 26-ամյա մի աղջիկ մահացել է հրազենային վնասվածքից, երբ փորձել է ատրճանակով սելֆի անել: Զենքը պատկանել է մահացածի աներին։ Այս մասին հայտնում է The Times Of India-ն:
Աղջիկը, չստուգելով՝ արդյոք զենքը լիցքավորված է, կեցվածք է ընդունել: Մի պահ նա քաշել է ձգանը: Դրանից հետո Հնդկաստանի բնակչուհուն տեղափոխել են հիվանդանոց:
Սակայն բժիշկները չեն կարողացել փրկել վիրավորի կյանքը և հայտնել են նրա մահվան մասին:
Մահացածի մարմինը ուղարկվել է հետազոտման, որը կիրականացնեն մի խումբ բժիշկներ:
«Մենք նկատել ենք միայն հրազենային վնասվածք մարմնի վրա։ Զոհի մարմնի վրա ծեծկռտուքի հետքեր չեն հայտնաբերվել», - եզրակացրել են փորձագետները:
Ավելի վաղ Բավարիայի տաճարում հարբած տղամարդը սելֆի անելու փորձի ժամանակ ընկնել էր: Դեպքի վայր են ժամանել ընդհանուր առմամբ 20 հրշեջներ, շտապօգնության մի քանի մեքենաներ և ոստիկանության չորս մեքենաներ: