Ալլա Պուգաչովան նոր սելֆի է հրապարակել՝ առանց շպարի․ «Ահա և կնճիռներս»
copy image url

Ալլա Պուգաչովան նոր սելֆի է հրապարակել՝ առանց շպարի․ «Ահա և կնճիռներս»

Ավելին 3 տարի առաջ - 23:59 18-08-2021

72-ամյա Ալլա Պուգաչովան մեկն է նրանցից, ովքեր պաշտպանում են բնականության միտումը: Երգչուհին հաճույքով լուսանկարվում է առանց շպարի և կիսվում է այդ նկարներով իր երկրպագուների հետ։ Ահա այսօր էլ Պրիմադոննան նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա առանց դիմահարդարման է:

«Ահա և աչքերի տակի կնճիռները։ Ինչ է, ընդհանրապես չժպտա՞մ։ Ինչպե՞ս։ Եթե ուրախությամբ լի է մեր ամրոցը։ Թող հայտնվեն: No problem!»,- մակագրել է նա լուսանկարը։

Պուգաչովայի բաժանորդները և աստղային ընկերներն ու գործընկերները նրան խորհուրդ են տվել անպայման հնարավորինս հաճախ ժպտալ, քանի որ ժպիտն ու երջանկությունը նրան սազում են:

Ֆոտոշարք