Կորոնավիրուսի համավարակը հեռու է ավարտված համարվելուց․ ԱՀԿ
copy image url

Կորոնավիրուսի համավարակը հեռու է ավարտված համարվելուց․ ԱՀԿ

Ավելին 3 տարի առաջ - 23:51 23-07-2021

Կորոնավիրուսային համավարակը դեռ հեռու է ավարտված լինելուց. Եվրոպական շատ երկրներում վարակի թվի աճ են գրանցում: Այս մասին հայտարարվել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) և ԱՀԿ-ի համատեղ հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Եվրոպան «հեռու է անտառից դուրս գալուց՝ համավարակի ավարտի տեսանկյունից», այդ թվում` կորոնավիրուսի նոր «դելտա» շտամի տարածման պատճառով:

«Չնայած անդամ պետությունների՝ ողջ տարածաշրջանում մարդկանց պատվաստելու հսկայական ջանքերին, միլիոնավոր մարդիկ մնում են չպատվաստված և, հետևաբար, հոսպիտալացման վտանգի տակ են: Լավ նորությունն այն է, որ տվյալները հստակ ցույց են տալիս, որ լիարժեք պատվաստումը զգալիորեն նվազեցնում է հիվանդության ծանր ընթացքի և մահվան հավանականությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված